1. Նստակյաց կյանք
Կարող եք կանոնավոր կերպով ֆիզիկապես ծանրաբեռնել մարմինը, բայց եթե դրա հետ մեկտեղ ստիպված եք երկար ժամանակ նստած անցկացնել, դա արդեն բացասաբար կանդրադառնա օրգանիզմին: 2012 թ.-ին «BMJ Open» ամսագիրը հրապարակել է հետազոտությունների արդյունքներ, որոնց համաձայն՝ այն մարդիկ, ովքեր փորձում են օրական 3 ժամից պակաս գտնվել անշարժ վիճակում, երկու տարով երկար են ապրում:
2. Չափազանց երկար քուն
Անքնությունը և քնի պակասը, հայտնի է, որ բացասաբար են անդրաադառնում առողջությանը, սակայն չափից դուրս երկար քունը նույնպես վնասակար է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ այն մարդկանց մոտ, ովքեր օրական 9 ժամից ավելի են քնում, սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը 40 տոկոսով բարձր է, քան այն մարդկանց շրջանում, ովքեր օրական 7-8 ժամ են քնում:
3. Երկար ժամանակ էկրանի դիմաց անցկացնելը
Վերջերս սրտաբանները հայտարարել են, որ օրական 4 ժամից ավելի համակարգչի կամ հեռուստացույցի դիմաց անցկացնելը 113 տոկոսով բարձրացնում են սրտի կամ ուղեղի կաթվածի հավանականությունը: «BMJ Open» ամսագրի հրապարակած տվյալների համաձայն՝ մարդիկ, ովքեր օրական 2 ժամից պակաս են անցկացնում հեռուստացույցի կամ համակարգչի առջև, 1,4 տարով երկար են ապրում:
4. Քնաբեր և հանգստացնող հաբերի ընդունում
Տարբեր տեսակի քնաբերների և հանգստացնող հաբերի ընդունումը կրճատում է կյանքի տևողությունը: Կանադացի հոգեբույժները 12 տարի հետևել են նման հաբեր ընդունող մարդկանց, և պարզել, որ նրանց մեջ համացությունների քանակը 5 տոկոսով ավելի բարձր է, քան սովորական մարդկանց շրջանում:
5. Հումորի զգացումի բացակայություն
Մինեսոթա նահանգի Ռոչեստեր քաղաքի Մեյո բժշկական կենտրոնի մասնագետների տվյալներով՝ ծիծաղը խթանում է իմունային համակարգի գործունեությունը, հանում է սթրեսը, զգացմունքային առումով բեռնաթափում է օրգանիզը, նույնիսկ այրում է կալորիաները:
Շարունակությունը՝ այստեղ: