Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ամուսնու և երեխաների հետ հետաքրքիր ֆոտոշարք է անցել: Այն կոնկրետ թեմատիկայով է. նրանք նկարվել են ազգային տարազով և փորձել ստանալ հայկական կոլորիտով նկարներ:

«Գորգերի սրահում լուսանկարվելու առաջարկը ստացա լուսանկարիչ Սրապիոն Գևորգյանից: Միանգամից հիշեցի այն ժամանակշրջանը, երբ մարդիկ առօրյայում տարազներ էին հագնում, քանի որ այդ ամենն ինձ մոտ ասոցացվում է ընտանիքի հետ, որոշեցի նրանց հետ ֆոտոշարք անցնել: Կարծում եմ' տարազով միայնակ նկարվելն ինքնանպատակ կլիներ: Ժամանակին մարդիկ մեծ ընտանիքներ ունեին և միշտ հավաքվում էին, ցանկանում էի, որ մենք էլ բոլորով լինենք և ստանանք իրավիճակային լուսանկարներ, որոնք մոտ կլինեն ընտանիքի մեր ազգային ընկալմանը: Կարծում եմ' ստացվել է»,- ESemam-ին ասաց դերասանուհին' հավելելով, որ ամուսինն անմիջապես համաձայնել է:

 

Շարունակությունը` այստեղ: