Մաշա Մնջոյանը 2013 թվականի մարտին հաղթեց “Հայաստանի ձայնը” նախագծի առաջին եթերաշրջանում, հուլիսին 7-րդ տեղը զբաղեցրեց “Նոր ալիք” միջազգային մրցույթում, իսկ սեպտեմբերին դարձավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող: 18-ամյա երգչուհին BRAVO.am-ին պատմել է, թե իրադարձություններով հագեցած նախորդ տարվանից հետո ինչ ծրագրեր ունի այս տարի:

 

Նա փետրվարի 22-ին եւ 23-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կմասնակցի “70-ականների Երեւան” խորագրով համերգներին.“Շատ ուրախ եմ, որ նույն բեմում ելույթ կունենամ Զառա Տոնիկյանի, Էռնա Յուզբաշյանի եւ մյուս արտիստների հետ: Երգերն արդեն ընտրված են, երաժիշտների հետ փորձերն ենք անում: Նույն կազմով մարտին կմեկնենք Լոս Անջելես' ելույթ ունենալու ամերիկաբնակ հայերի համար”:

 

Շարունակությունը` այստեղ: