Tert.am-ը գրում է.

 

 

Հարսանեկան զգեստը յուրաքանչյուր կնոջ կյանքի ամենագլխավոր հանդերձն է, որը տարիների ընթացքում ենթարկվել է զգալի գունային փոփոխությունների։ Եթե նախկինում հարսանեկան զգեստի համար ընդունելի էր միայն սպիտակ գույնը, ապա այժմ շատերը նախընտրում են ամուսնանալ կարմիր, վարդագույն և անգամ սև զգեստներով։

 

Ինչպես նշում է Tatler-ը, այս առումով բացառություն չէ նաև ճանաչված դիզայներ Zac Pozen-ի հարսանեկան զգեստների առաջին հավաքածուն, որտեղ ներառվել են ճերմակ, կրեմագույն, սև, մոխրագույն և կապույտ էլեգանտ զգեստներ։

 

Դեբյուտային հավաքածուն կոչվում է Truly Zac Posen, որում ներառված յուրաքանչյուր մոդելի վրա զգացվում է Պոզենի ձեռագիրը։ Ներկայում այն վաճառվում է միայն ամերիկյան David's Bridal հարսանեկան սրահում։