Նորաձևության սիրահարներն արդեն սովոր են Vera Wang աշխարհահռչակ բրենդի գունավոր հարսանեկան զգեստներին, ուստի դրանք արդեն վաղուց ոչ թե զարմանք, այլ միայն հիացմունք են առաջացնում։
Բրենդը, հետևելով ավանդույթին, Bridal Fashion Week հարսանեկան զգեստների նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է վարդագույն և մարջանագույն երանգներով թանկարժեք հարսանեկան զգեստների նոր հավաքածուն, որը շատ ռոմանտիկ է ստացվել։
«Վարդագույնը բացառիկ երանգ է, քանի որ սազում է անխտիր բոլորին՝ անկախ մազերի ու մաշկի գույնից»,-ցուցադրության ետնաբեմում ասել է տաղանդավոր դիզայներ Վերա Վոնգը։