Tert.am-ը գրում է.
Նյու Յորքում ընթացող նորաձևության շաբաթվա շրջանակներում ճանաչված իսպանացի դիզայներ Օսկար դե լա Ռենտան ներկայացրել է երեկոյան զգեստների իր նոր հավաքածուն։
Ինչպես հայտնում է Tatler-ը, կարմիր գորգերի «արքան», ինչպես հաճախ լրագրողները կոչում են դիզայներին, այս անգամ շեշտը դրել է կոնտրաստների վրա։ Զգեստների մի մասը հիշեցնում է «Մեծն Գեթսբիի» դարաշրջանի մասին, իսկ մյուսն էլ, հակառակը, աչքի է ընկնում զսպվածությամբ։
«Օսկար դե լա Ռենտան գիտի՝ ինչպես կնոջը գեղեցկացնել»,- նշել է սուպերմոդել Կարլի Կլոսը, ով էլ փակել է ցուցադրությունը։ Մոդելը պոդիում է դուրս եկել սպիտակ կետիկներով սև շղարշից կարված եթերային զգեստով։