Ինչպես հայտնի է' ճաշակին ընկեր չկա, հետևաբար ձեր ընկերուհիներին դուր են գալիս բարձրահասակ լավ կազմվածքով մաչոները, իսկ դուք պաշտում եք ձեր ճաղատ ամուսնուն, ով ձեզանից ցածրահասակ է:
Դրանում տարօրինակ ոչինչ չկա, չէ որ բոլոր կանայք տարբեր են և նրանց ճաշակները նույնպես տարբեր են: Սակայն մի հարցում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կարծիքը գրեթե համընկնում է. Մորուքով տղամարդիկ նվազ գրավիչ են, քան մաքուր սափրվածները:
Նոր Հարավային Ուելսի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ մորուքավոր տղամարդիկ վանում են կանանց:
Հետազոտությանը մասնակցել է 500 տղամարդ և կին, որոնց գիտնականները ցույց են տվել 10 տղամարդու նկար դեմքի տարբեր չափի մազածածկույթով: Նրանցից մի քանիսը մաքուր սափրված էին, մյուսները թեթևակի և միջին մազածածկույթով, իսկ մի քանիսը'փարթամ մազածածկույթով:
Հետազոտողները խնդրել են հարցվողներին գնահատել նկարներում պատկերված տղամարդկանց գրավչությունը: Արդյունքում' մասնակիցների կարծիքները համընկել են, որ խիտ մորուքը տղամարդուն առավել առնական տեսք է տալիս, սակայն կանայք նրանցից խուսափում են՝ համարելով նվազ ռոմանտիկ, քան մաքուր սափրված տղամարդիկ են: Հենց այդ պատճառով հարցմանը մասնակցած կանայք առավել գրավիչ են համարել մաքուր սափրված տղամարդկանց:
Չնայած դրան' կանայք նաև կարծիք են հայտնել, որ մորուքով տղամարդիկ լավ ծնող դառնալու տպավորություն են թողնում: Գիտնականները ենթադրում են, որ այդ հետևության պատճառն այն է, որ մորուքը տղամարդուն ավելի հասուն և վստահելի տեսք է տալիս:
Հետաքրքիր է, որ հարցմանը մասնակցած տղամարդիկ կարծիք են հայտնել, որ մորուքը հարգանք է ներշնչում:
Աղբյուր` LADYNEWS.am