«Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագիծն ի սկզբանե սիրվեց ու գնահատվեց հասարակության կողմից, քանզի այնտեղ հնչում է միայն լավ ձայն և մասնագետի կարծիք… Life.panorama.am-ի այսօրվա հյուրը «Հայ սուպերսթար» 5-ի հաղթող Սոնա Ռուբենյանն է, ով շատերին գրավեց իր գեղեցիկ ու հարթ ձայնով և մշտապես ժպտացող աչքերով…

 

-Սոնա, հիմա ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Այս շրջանում մասնակցում եմ մի քանի նախագծերի, որոնցից կնշեմ մասնակցությունս «Արտ Թիմ» ընկերության և «Շարմ Հոլդինգի» «Սիրո Կամուրջ» մյուզիքլին։

 

-Ի՞նչ կերպարում եք ներկայանալու:

-Գլխավոր հերոսուհու՝ Աննայի դերակատարն եմ, ով բնավորության ինչ-որ գծերով նման է ինձ։ Այս մյուզիքլին մասնակցությունս շատ եմ կարևորում, քանի որ այն շատ մեծ դպրոց է ինձ համար: Աշխատում եմ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, ովքեր իրենց գործը շատ լավ գիտեն: Հենց դա է, որ երգչի, դերասանի մոտ մեծ պատասխանատվության զգացում է առաջացնում և թույլ տալիս միանգամից ինտեգրվել այս մեծ ու պրոֆեսիոնալ թիմին։ Այժմ փորձերի եմ մասնակցում, որովհետև փետրվարի 7, 8, 9-ին ունենք ներկայացումներ: Մեծ սիրով հրավիրում եմ բոլորին… Նաև արդեն մի քանի ամիս է «Շանթ» հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» ծրագրում ներկայացնում եմ հետաքրքիր մի էջ, որը կոչվում է «Մելոդիկա» . ներկայացնում եմ մի երգի պատմություն… Մասնակցում եմ տարբեր համերգային ծրագրերի, Հանրային հեռուստաընկերության «Երգ Երգոց» հաղորդմանը։

 

-Չե՞ք պատրաստվում տեսահոլովակ նկարահանել:

-Իհարկե պատրաստվում եմ, նամանավանդ, որ շատ լավ հնարավորություն է ընձեռվել… Վերջերս մասնակցեցի «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծին։ Հաղթեցի ու մրցանակ ստացա տեսահոլովակի նկարահանում: Այնպես որ, շուտով կսկսենք նկարահանումները…

 

-Իսկ ո՞ր երգի հիման վրա տեսահոլովակը կլինի:

-«Աշնան սերենադ»…

 

-Փաստորեն, նախագծերը բավական օգտակար են լինում գործնական առումով…Իսկ «Հայ սուպերսթարին» մասնակցելը, բացի ճանաչումից, ուրիշ ի՞նչ տվեց ձեզ:

-Նախ՝ տվեց փորձ, որը շատ կարևոր է ցանկացած մասնագետի համար… Նաև «Շանթ» հեռուստաընկերության հետ հետագա համագործակցության միջոց հանդիսացավ…

 

Շարունակությունը՝ այստեղ: