Bravo.am-ը գրում է.
"The Beautified project" ռոք խումբը, «Լիբերտա» լարային քառյակը եւ թավջութակահար Ալեքս Միրզոյանն օրերս առաջին անգամ նոր հնչողությամբ համատեղ համերգ են իրականացրել` միաձուլելով ռոքն ու դասականը:
Երեւանի տիկնիկային թատրոնում տեղի ունեցած համերգը, որը կազմակերպվել էր Հայաստանում ամերիկյան դեսպանատան օժանդակությամբ, նվիրված էր "The Wall Street Journal պարբերականի լրագրող Դենիել Փերլի հիշատակին: 2002 թվականին նա իր կյանքով է վճարել խոսքի ազատության համար: Լրագրողի ընկերներն ու ընտանիքն ամեն տարի հոկտեմբերին կազմակերպում են նրա հիշատակին նվիրված երաժշտության օրեր` աշխարհն ավելի գթասիրտ դարձնելու նպատակով:
Շարունակությունը` այստեղ: