Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երգչուհին սպորտային հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու շպարված չէ։ «Օր 37»,- հրապարակումն այսպես է մակագրել տաղանդավոր երգչուհին. Սոնան ամենօրյա մարզումներ է սկսել եւ մարդկանց էլ կոչ է անում մարզվել ու առողջ լինել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ոճային պիջակ էր կրում։ Սոնան հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Հմայիչ երգչուհին կերպարն ամբողջացրել էր ակնոցով։ «Ժամանակի ընթացքում մեր ճաշակն ու նախասիրությունները փոխվում են. օրինակ՝ ես կյանքիս առաջին 10 տարիներին փողաշուշան (կալա) ծաղիկն էի սիրում, 2-րդ 10 տարիների ընթացքում վարդ էի սիրում, 20 տարեկանում՝ քաջվարդ (պիոն), իսկ հիմա՝ 26 տարեկանում՝ յասաման։ Ժամանակը ստիպում է բովանդակությունը գերադասել ձեւից»,- գրել էր նա։