Life.panorama.am-ը գրում է.
Չինուհին շուրջ 11 տարի շարունակ սեփական մազերից իր համար վերազգեստ ու գլխարկ է գործել: 60-ամյա Սյան Ռենսինն օգտագործել է շուրջ 110 հազար մազ: Կնոջ խոսքով՝ այսկերպ նա պահպանել է երիտասարդ տարիքում ունեցած երկար մազերը:
Shanghai Daily-ի փոխանցմամբ, կինը ոչ թե միտումնավոր կտրել է մազերը, այլ հավաքել է թափվածները: Այդ գործընթացը նա սկսել է 34 տարեկան հասակում, իսկ հետագայում թոշակի անցնելուց հետո սկսել է իրականություն դարձնել գաղափարները:
Նշենք, որ կնոջ մազերը բավականին երկար են եղել՝ մոտ 70-80 սմ: Մազերը թելի վերածելու համար, նա 15 մազ է միացրել իրար՝ այսկերպ նվազեցնելով պոկվելու հավանականությունը: