Բրիտանուհին 20 տարի շարունակ նույն զգեստն է կրել եւ իր տպավորություններով է կիսվել լրագրողների հետ: Նրա պատմության մասին գրել է The Sun-ը:
Ոճաբան Կլեր Րիսը Jesire in House of Fraser խանութից 1997 թվականին զգեստ է գնել, որը կրել է 17 տարեկանում, երբ վաճառողուհի էր աշխատում այդ խանութում: Նա պատմել է, որ 36 ֆունտով գնել է կանաչ երկար զգեստը, օգտվելով խանութի աշխատողների համար նախատեսված զեղչից:
Կլերի խոսքերով, նա զգեստը կրել է տարբեր առիթների ժամանակ, օրինակ 2001-ին Իբիցայում, մեկ տարի անց Իտալիայում, մեղրամսի ժամանակ՝ 2014 թվականին: «Ինձ դուր է գալիս այս զգեստը, քանի որ այն սովորական չէ եւ հիանալի սազում է ինձ: Չնայած նրան, որ այն ամառվա համար իդեալական է, ես այն կարող եմ կրել նաեւ ձմռանը՝ սվիտերի հետ»,- նշել է Րիսը:
Նյութի հերոսուհին բացատրել է, որ դադարել է նոր զգեստներ գնել, նախապատվությունը տալով բարեգործական խանութներին, ինչպես նաեւ իրերի փոխանակման կետերին: «Դա օգնում է մոլորակին եւ ձեր դրամապանակին»,- բացատրել է Կլերը:
Մարտին Քեյթ Միդլթոնը հանրությանը ներկայացավ 4 տարի առաջ կրած զգեստով: Ավելի վաղ նա այդ զգետսը հագել էր 2016 թվականին Հնդկաստան կատարած այցի ժամանակ: