Ավստրալական Սիդնեյի բնակչուհին 10 տարի լոտո է խաղացել և նշել միևնույն թվերը: Ի վերջո, նա շահել է 1 միլիոն ավստրալական դոլար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

 

Նորությունն այնքան ցնցող է եղել, որ կինը գնացել է քնելու՝ մտածելով, որ երազ է տեսել:

«Ես պառկել էի մի փոքր քնելու, հետո արթնացա ու համոզվեցի, որ դա խելահեղ երազ էր»,- պատմել է կինը:

Իրականություն վերադառնալը կնոջ համար դեռ դժվար է: Նա մտադիր է շահած գումարով վճարել հիփոթեքը:

«Անգամ չէի կարող երազել, որ 40 տարեկանում կազատվեմ հիոփոթեքից, դա հրաշալի է»,- ասել է նա: