Մարդիկ սիրում են լողափին ժամանակ անցկացնել՝ պառկելով տաք ավազի վրա կամ էլ դրանով տարբեր քանդակներ պատրաստելով, բայց նրանք անգամ պատկերացում չունեն, թե իրականում սպիտակ ու ոսկեգույն ավազը մանրադիտակի տակ ինչպիսի գեղեցկություն ունի։
Ինչպես նշում է Oddity Central-ը, պարզվում է՝ ավազահատիկներից յուրաքանչյուրն ունի բացառիկ ձև, գույն ու չափ։
Բրիտանացի պրոֆեսոր Հարի Գրինբուրգը բացահայտել է ավազահատիկների քողարկված գեղեցկությունը, որի մասին մարդկանց մեծ մասը պատկերացում անգամ չունի։
Դրանց իրական տեսքը ցույց տալու համար պրոֆեսորը ստիպված է լինում ավազահատիկները մեծացնել 250 անգամ։
«Ամեն անգամ, երբ մանրադիտակով նայում եմ ավազահատիկներին, զարմանում ու հիանում եմ դրանց տեսքով։ Ծովափին քայլելիս մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե իրենց ոտքերի տակ ինչպիսի գանձեր կան թաքնված»,- նշել է Գրինբուրգը, ով ավազահատիկների ուսումնասիրությամբ զբաղվում է արդեն 12 տարի։