Ladynews.am-ի հյուրասրահում է դերասան Դավիթ Թադևոսյանը, ով այժմ նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարազատ թշնամի» սերիալում՝ մարմնավորելով Սպոյի կերպարը:

 

-Դավի´թ, ի՞նչ եք կարծում դերասան ծնվե՞լ եք, թե՞ դարձել:


-Կարծում եմ՝ երբ մարդ ծնվում է, արդեն ի վերուստ ամեն ինչ կանխորոշված է:

 

-Ինչպիսի՞ն պետք է լինի իրապես տաղանդավոր ու իսկական դերասանն՝ ըստ Դավիթ Թադևոսյանի:


-Դերասանը պետք է լինի ազնիվ, իր աշխատանքին նվիրված ու աշխատասեր:

 

-Իսկ ըստ Ձեզ՝ ո՞րն է դերասանի առաքելությունն ու գերխնդիրը:


-Գոնե ինչ-որ բան փոխել թե´ թատրոնում, թե´ կինոյում:

 

-Ինքներդ փոխե՞լ եք ինչ-որ բան:


-Ես դեռ նոր եմ սկսել, ամեն ինչ դեռ առջևում է:

 

600x580

-Իսկ Ձեզ համար ո՞րն ավելի հոգեհարազատ թատրոնը, թե՞ հեռուստատեսությունը:

 

-Երկուսն էլ. չես կարող ասել՝ որ երեխայիդ ես ավելի շատ սիրում:

 

-Հաճախ եք նշել՝ սերիալը շատ ժամանակ է խլում, և արդյունքում տուժում է թատրոնը, չի ստացվո՞ւմ համատեղել:


-Թատրոնը, միանշանակ, տուժում է, քանի որ հեռուստատեսությունը շատ ժամանակ է խլում, իսկ այն գրաֆիկով, որ ես եմ աշխատում, համատեղել հնարավոր չէ, ֆիզիկապես չեմ հասցնի, ուղղակի անհնար է:

 

-Ստացվում է, որ թատրոնը «զոհաբերո՞ւմ» եք:


-Ես ինձ եմ «զոհաբերում» թատրոնից:

 

-Այսինքն՝ Ձեր դերասանական կարիերան տեսնում եք հեռուստատեսությունո՞ւմ:


-Եթե գա մի օր, որ ես թատրոնում վարձատրվեմ այնքան, ինչքան հեռուստատեսությունում, գուցե որոշ ժամանակ տրվեմ միայն թատրոնին, բայց հեռուստատեսությունից ընդմիշտ հեռու մնալ և հրաժարվել, չեմ կարող. դա էլ իմ մասնագիտության մի մասնիկն է, որը ես սիրով եմ կատարում:

 

Շարունակությունը՝ այստեղ: