armlur.am-ը գրում է.
-Այս անգամ խոսել ենք երգիչ, երգահան, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի հետ (Հայկ Հակոբյան):
-Հայկո՛, չարաճճի՞ երեխա էիք, թե՞ խելոք:
-Ես չարաճճի եմ եղել: Ծնողներս միշտ ազատ են թողել ինձ: Շատ եմ եղել դրսում`բակում,
ընկերներիս հետ: Փոքր ժամանակ այնպիսի արարքներ եմ արել, որոնց մասին հիշելով` հիմա
փոշմանում եմ, մտածում եմ` փառք Աստծո, որ փորձանքի մեջ չեմ ընկել:
-Ձեր մականունը:
-Մականուն չեմ ունեցել: Բայց բեմական անունս` Հայկոն, արդեն խանգարում է ինձ
(նկատի ունի այն, որ տարիքի հետ «Հայկո»-ն կարող է տեղին չհնչել-հեղ.):
-Ձեր ամենասիրելի խաղը:
-Ֆուտբոլը:
-Գիրք, որը շատ է տպավորել:
-«Շանթարամը» (հեղ.` Գրեգորի Դեւիդ Ռոբերթս):
-Ձեր լսած վերջին ուրախ լուրը:
-Այն, որ ռուսաստանցի մի ռեփեր իմ մասին երգ է գրել` կատարածս երգերի մոտիվներով:
Երբ ինձ հայտնեցին այդ մասին, շատ ուրախացա, շոկի մեջ ընկա: Դա,իսկապես, սիրուն
անակնկալ էր: Առաջիկայում հանդիպելու եմ այդ ռեփերի հետ:
Այլ մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող:
-Ձեր ոլորտի ամենամեծ բացը:
-Մեր ասպարեզում աղբը շատ է, ոլորտը բարձիթողի վիճակում է:
Բայց եթե լինենք լավատես եւ շատ աշխատենք, ամեն բան կկարգավորվի:
-Կոլեգաների շրջանում տարածված ամենաանտանելի որակը:
-Չեմ սիրում անմիտ,«աստղայինը տարած» մարդկանց, որոնք, որպես կանոն, իրենցից ոչինչ չեն
ներկայացնում:
-Ձեր քայլերը, երբ Ձեզ շողոքորթում են:
-Ես դա հասկանում եմ եւ բանի տեղ չեմ դնում, ժպիտով եմ վերաբերվում նմաներեւույթներին:
-Մարդու մեջ առաջինը ուշադրություն եք դարձնում նրա…
-Ներաշխարհին եւ էներգետիկային:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր թշնամին:
-Ոչ ոք: Առհասարակ, ես կոնֆլիկտային անձնավորություն չեմ, թշնամիներ չունեմ:
-Կինը պետք է լինի լավատե՞ս, թե՞ հեռատես:
-Լավատես մարդկանց շատ եմ սիրում, ինքս էլ այդպիսին եմ: Բայց կինը, կարծում եմ, պետք է ավելի
շուտ լինի հեռատես:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։