Life.panorama.am-ը գրում է.
Լեոնարդո Դի Կապրիոի կյանքում եղել են երևի թե մեր ժամանկների ամենագեղեցիկ կանայք, ակայն Լեոնարդոն նրանցից ոչ մեկին ամուսնության առաջարկ չի արել:
CBS-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ինչն է գնահատում կնոջ մեջ, Դի Կապրիոն պատասխանել է. «Համեստություն, հումորի զգացում, և որ նա դրամաներ չսարքի»:
Իսկ լրագրող Քինգի այն առաջարկին, որ լրագրողը կարող է նրան ծանոթացնել պոտենցիալ հարսնացուի հետ, նա նշել է. «Չէ, հիմա ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Իսկ հարսանիք կլինի այն ժամանակ, երբ ժամանակը կգա: Այն պետք է ինքնստինքյան տեղի ունենա»:
Ներկա պահին պաշտոնապես Դի Կապրոյի երկրորդ կեսը համարվում է մոդել Տոնի Գարնը, չնայած տեղեկություններ կան, որ նա հանդիպում է մեկ այլ գեղեցկուհու՝ Նինո Ագդալի հետ: