«Ելք չկա» անվանումը ստացած քրեական դրամայի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Ֆիլմն արդեն պատրաստ է, իսկ առաջնախաղը կկայանա փետրվարի 14-ին Մոսկվա կինոթատրոնում:
Ֆիլմի ռեժիսոր Վահե Սայանի փոխանցմամբ՝ վերջնական արդյունքում ստացել են այն, ինչ ի սկզբանե ցանկացել են: «Ես գոհ եմ արդյունքից,- ասաց նա և հավելեց, որ Հայաստանում հիմնականում կատակերգություններ են նկարահանվում: -Մենք որոշեցինք այլ բան անել: Հուսով եմ՝ ֆիլմը հաջողություն կունենա. այս ժանրը մի քիչ կամակոր է, կատակերգություններն ավելի կոմերցիոն են»:
Ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, պրոդյուսերը՝ Կամո Ունանյանը, ով նաև դերասանական կազմում է ընդգրկված: Ֆիլմում խաղում են Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը, Արշավիր Փանոսյանը, Ժաննա Բուտուլյանը, ռեփեր Նարեկը և այլք: Ֆիլմի երաժշտության հեղինակը Էդմոնդ Մակարյանն է:
Շարունակությունը՝ այստեղ: