Life.panorama.am-ը գրում է.

 

Հարրի Փոթերի դերակատար Դենիել Ռեդքլիֆը կխաղա նոր «Բրուկլինի կամուրջ» պատմական դրամայում: Ֆիլմը տաղանդավոր, բայց անփորձ ճարտարապետ Վաշինգթոն Ռոբլինգի մասին է, ում դերն էլ ստանձնելու է Ռեդքլիֆը: Նրա հայրը՝ Ջոն Ռոբլինգը 1869-ին առաջարկել է Բրուկլինյան կամրջի ծրագիրը, սակայն մահացել է կառուցման ընթացքում ստացած վնասվածքից: Որդին իր ձեռքն է վերցրել աշխատանքն ավարտին հասցնելու պարտականությունը:

 

Նյու-Յորքում տեղակայված Բրուկլինի կամուրջը կապում է Մանհեթեն ու Բրուկլին թաղամասերը: Կամրջի ընդհանուր երկայնքը 1825 մետր է: Կամրջի կառուցման աշխատանքները տևել են 13 տարի, այն շահարկման է հանձնվել 1883-ին: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2014-ի օգոստոսին: Ֆիլմի էկրանավորման մասին տեղեկություններ դեռևս չկան: