Մասնագիտությամբ գեղանկարչուհի Լուսինե Գրիգորյանը վերջին մեկ տարին վրձինը փոխարինել է ֆոտոխցիկով եւ լուսանկարում է այն ամենն, ինչն իրեն գեղեցիկ ու հետաքրքիր է թվում' փորձելով հերոսներին դուրս հանել կաղապարներից: Նա իր 22-ամյակը նշանավորել է առաջին անհատական ֆոտոցուցահանդեսով եւ տարեդարձի օրը “Ալբերտ եւ Թովե Բոյաջյան” ցուցասրահում ներկաների հետ նշել “Նախաշունչ” խորագիրը կրող “նոր սկիզբը”:):

 

Ներկայացված 42 լուսանկարում հիմնականում գեղեցիկ սեռն է' նուրբ դիմագծեր ու մերկ մարմիններ: Թե ինչու են աղջիկները գերակշռում, Լուսինեն հստակ պատասխան չունի.“Երեւի իրար ավելի լավ ենք հասկանում: Ես ավելի բնականության կողմնակից եմ, ընտրում եմ “բնավորությամբ” աղջիկների, իսկ սիրունությունը հարաբերական է: Նաեւ լուսանկարում եմ փոքրիկ երեխաների, բայց ցուցահանդեսին այդ շարքը չեմ ներկայացրել”,-BRAVO.am-ին պատմել է հոբելյարը:

 

Շարունակությունը` այստեղ: