Բելգիաբնակ մոդել եւ երգչուհի Կարինե Օհանյանը, որի բեմական անունն է Ke՛yoh, շարունակում է իր մոդելային կարիերան, սակայն դեբյուտային “KO Love” տեսահոլովակից հետո այժմ կենտրոնացած է իր երկրորդ երգի տեսահոլովակի թողարկման աշխատանքների վրա. պրեմիերան նախատեսվում է մեկ ամսից:
“Shining Star” R’n’B/Pop ոճի նոր երգը, ինչպես եւ նախորդը, գրել է հենց երգչուհին: Նրա փոխանցմամբ' այն սիրո եւ զվարճանքների մասին է.“Պարային ռիթմերն ինձ հարազատ են: Ի տարբերություն “KO Love”-ի, այս մեկն ավելի ակումբային է”,-BRAVO.am-ին հայտնել է մեր հայրենակցուհին:
Շարունակությունը՝ այստեղ: