Life.panorama.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թոռնուհին՝ Զառա Թինդալը, դուստր է ունեցել: Նորածինը բրիտանական գահի 16-րդ հավակնորդն է:
Զառա և Մայքլ Թանդալները, որոնք ամուսնացել են 2011 թվականին Էդինբուրգում, հայտնի են սպորտում իրենց ձեռքբերումներով:
Թագուհու 32-ամյա թոռնուհին զբաղվում է ձիավարությամբ և 2012 թվականին Լոնդոնում տեղի ունեցած Օլիմպիադայի ժամանակ արծաթե մեդալ է ստացել: Իսկ նրա 35-ամյա ամուսինը պրոֆեսիոնալ ռեգբիով է զբաղվում: