Բոլորին էլ հայտնի է, որ ծխելը հղիության ընթացքում կարող է վնասել ապագա երեխային: Կանադայի Ուեսթերն համալսարանի նոր հետազոտությունը հուշում է, որ հղիության ժամանակ նիկոտինի այլ նյութով փոխարինումը (ծխելու վատ սովորությունը թողնելու համար) դեռևս մնում է մեծ սպառնալիք երեխայի ճարպակալման և նյութափոխանակության համար:

Դանիել Հարդիի գլխավորած ուսումնասիրող թիմը հրատարակել է հետազոտության արդյունքները Թոքսիոլոջի էնդ Էփլայդ Ֆարմաքոլոջի ամսագրում:

Ծխելը հղիության ընթացքում անմիջականորեն կապված է վիժման, վաղաժամ ծնվելու կամ պտղի հանկարծակի մահվան հետ:

Գիտնականները նշել են, որ իրենց ուսումնասիրության մեջ նրանք ցանկացել են պարզել՝ արդյո՞ք երեխայի հետագա կյանքի վրա բացասական ազդեցություն ունի և՛ նիկոտինը, և՛ նրա փոխարինողը:

 

NRT-ն նիկոտինի ներարկման պրոցեսն է մարդու օրգանիզմի մեջ, որի նպատակն է կասեցնել ծխախոտի օգտագործումը:

Ամերիկյան "Սննդի և դեղերի վարչությունը" հավաստագրել է NRT-ի հինգ տեսակ՝ արհեստական նիկոտին, ծամոն, ռնգային սփրեյ, ինհալյատորներ և սառնաշաքարներ:

Իրենց փորձը գիտնականներն անց են կացրել լաբորատորիայի հղի առնետների վրա:

Քաշի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց առնետներին օրական տվել են նույքան գրամ նիկոտին: Դա նիկոտինի նույն քանակն է, ինչ միջին ծխողը ստանում է օրվա մեջ: Առնետի ձագերը հետազոտվել են 6 ամիս ծնվելուց հետո:

Հետազոտություն անցկացնողները նշում են, որ առնետների ստացած նիկոտինի քանակը էականապես քիչ է NRT-ում պարունակվող քանակից, որը 10 մգ է կամ 10 ծխախոտի գլանակ:

Նիկոտին "օգտագործած" առնետների ձագուկները ծնվել են համեմատաբար փոքր, քան սովորական առողջ առնետները:

Եվ որ ամենակարևորն է՝ երբ ձագուկները դարձել են 6 ամսական, նրանց մոտ դիտվել է լյարդի լայնացում և ճարպակալում:

Չնայած որ Դանիել Հարդին կարծում է, որ հղի կանանց համար NRT –ն թերևս ավելի լավ է, քան ծխելը, նա նշում է նաև, որ այս փոխարինող թերապիայի անվտանգության և արդյունավետության համար դեռևս հետագա հետազոտության կարիք կա: