Այս հարցի պատասխանն առաջին հայացքից պարզ է՝ բացասական: Հոգեբաններն ու բժիշկները նշում են, որ պոռնոգրաֆիկ ֆիլմերը, հոդվածներն ու լուսանկարները հանգեցնում են շեղումների, սեքսուալ կյանքի մասին սխալ ու այլասերված պատկերացումներ են ստեղծում և ազդում են նաև ֆիզիոլոգիական առումով: Սակայն կլինիկական հոգեբան Դեվիդ Լեյը ուսումնասիրություն է անցկացրել և պարզել է, որ պոռնոգրաֆիան գրեթե ազդեցություն չի թողնում անհատի վրա: Ավելին, նա պնդում է, որ պոռնոգրաֆիան ոչ մի ազդեցություն չի թողնում մարդու ուղեղի վրա: «Չնայած հոգեբաններն ու սոցիալական պահվածքի մասնագետները պնդում են, որ պոռնոգրաֆիկ կախվածությունը հասել է համաճարակային իրավիճակի և դեռահասների շրջանում այն դարձել է ուղղակի դարի հիվանդություն, սակայն փաստերը այլ բան են ասում: Մի պարզ օրինակ՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ սեքսուալ բնույթի հանցագործությունները նվազման միտում ունեն, իսկ նման հանցագործություններ ու բռնություններ կատարողները առհասարակ հակված են հացագործություններ կատարելուն: Ինչպես օրինակ, թմրամոլներն ու թմրամիջոցներ վաճառողները, գողություն անողները, նաև մարդասպանները:

 

Ես չեմ տեսնում այստեղ ուղղակի կապ պոռնոգրաֆիայի հետ և ես չգիտեմ մի դեպք, որ հետաքննությունը պարզի, որ տվյալ անձը պոռնոգրաֆիկ կախման մեջ էր ու ուներ նման սովորություն»,- ասում է Դեվիդ Լեյը: Նրա խոսքով, պոռնոգրաֆիան հաճախ օգնում է բարձրացնել սեռական հարաբերությունների որակը: Իսկ այն զույգերը, որոնք երկար տարիներ են միմյանց հետ, նրանց մոտ պոռնոգրաֆիան նպաստում է ավելի բազմազան հարաբերություններին ու հաճույքին: Կլինիկական հոգեբանը վստահ է, որ պետք է պոռնոգրաֆիկ կախման դեմ պայքարի նոր մեթոդներ մշակել և այն դիտարկել ոչ թե որպես պաթալոգիա, այլ սովորույթ կամ խառնվածք: Հայ մասնագետներն իրենց հերթին նշում են, որ պոռնոգրաֆիկ կախվածությունը հայերի դեպքում չկրթված լինելու, մենթալ հատկություններ ունի: Հաշվի առնելով հանրային բարքերն ու ավանդույթները հաճախ աղջիկներն ու պատանիները դիտում են պոռնոգրաֆիկ նյութեր սեռական ցանկությունների որոշակի բավարարման համար: Այնինչ արևմտյան ու ասիական երկրներում պոռնոգրաֆիա դիտելն ու կարդալը այլ պատճառների արդյունք է: