Ֆոլաթթվի (B9) երկարատև անբավարարությունն օրգանիզմում վտանգավոր է. կարող է ազդեցություն թողնել հաջորդ սերունդների վրա: Այսպիսի մտքի են հանգել Քեմբրիջի գիտնականները:
Գիտնականները, Էրիկ Ուոթսոնի ղեկավարությամբ, փորձ են կատարել լաբորատոր մկների վրա, որոնք ֆոլաթթվի փոխանակության համար պատասխանատու գենային մուտացիայի են ենթարկվել (այս վիտամինի կենսաքիմիական կազմը մարդկանց և մկների մոտ համընկնում են): Պարզվեց, որ անջատված գենով մկների հաջորդ սերունդն ունենում էր զարգացման շեղումներ, թեպետ թոռների մոտ ոչ մի շեղում չէր նկատվում:
Գիտնականները հանգեցին այն եզրակացության, որ անոմալիաների պատճառը ոչ թե գենետիկան է, այլ էպիգենետիկան: Նրանց կարծիքով՝ վիտամին B9-ի անբավարարությունը հանգեցնում է մեթիլային նշանների ջնջմանն ու վերականգնման ցիկլի խախտմանը սաղմի մոտ: