Esem.am-ը գրում է.

 

Մարդու մաշկը շատ զգայուն է: Սակայն աշնան սկզբից մինչև գարուն այն իրական սթրեսի է ենթարկվում: Հատկապես տուժում է դեմքի մաշկը, քանի որ այն միշտ բաց է: Քամու, անձրևի, ձյան հետևանքով դեմքի վրա հայտնվում են անհասկանալի հետքեր, մաշկը չոր ու կարմիր է դառնում: Խնդիրներ են առաջանում նաև կոսմետիկ միջոցներ ընտրելիս: Օրինակ' սնուցող քսուքը կարող է հակառակ ազդեցություն ունենալ քամու ժամանակ և չորացնել մաշկը:

 

Իսկ ինչպե°ս խնամել մաշկը ձմռանը: Նախ պետք է սկսել մաշկի մաքրումից: Ձմռանը հարկավոր է հրաժարվել սառը ջրով լվացվելուց, օճառից, որքան էլ որ այն լավը լինի: Դիմահարդարումը պետք է հեռացնել մաքրող տոնիկով: Սկրաբ և այլ դիմակներ օգտագործեք միայն այն դեպքում, եթե տանից դուրս չեք գալու կամ հանգստյան օրերին, որպեսզի մաշկը հասցնի ամբողջովին վերականգնվել այդ օրերին:

 

Եթե ցուրտ օրերին երկար ժամանակով եք լինում դրսում, խորհուրդ չի տրվում տուն մտնելուն պես տաք լոգանք ընդունել: Մաշկը դեռ պետք է ադապտացվի տաք մթնոլորտին: Այդ պրոցեսն արագացնելու համար կարող եք տաք կաթ կամ տաք թեյ խմել: Ի դեպ, դեմքի մաշկի անցանկալի հետքերը վերացնելու համար կարող եք կաթնային կոմպրեսներ օգտագործել:
Սիրելի աղջիկներ, միշտ հիշեք' կոսմետիկ ոչ մի միջոց չի կարող ձեր դեմքին հաղորդել այն թարմությունը, որը տալիս է հարթ, փափուկ և ամենակարևորը առողջ մաշկը:

 

By Tina