Life.panorama.am-ը գրում է.

 

Ձմռանը դեմքի մաշկը սկսում է չորանալ և հատուկ խնամք է պահանջում, որպեսզի պահպանի իր առողջ տեսքը:

Անկախ եղանակից' մաշկը միշտ պետք է մաքրել, սակայն ձմռանը վերջինիս հանդեպ պետք է առավել ուշադիր լինել:

Դեմքն օրվա ընթացքում 2 անգամ լվացեք և բամբակի օգնությամբ մաքրեք այն սառը կաթով, որպեսզի պաշտպանեք Ձեր դեմքը չորությունից: Շաբաթը մեկ-երկու անգամ հեռացրեք մաշկի մահացած բջիջները՝ օգտագործելով 2 թ. դ. հասած բանանի պյուրեի, 2 թ.գ. խնձորի պյուրեի, 1 թգդ. մեղրի և մի քիչ դեմքի խորը մաքրման համար նախատեսված կոսմետիկ միջոցի (նուրբ սկրաբ) խառնուրդը, այնուհետև 2 րոպե մերսեք դեմքը, լվացեք տաք ջրով և նուրբ սրբիչով չորացրեք այն: