Ինչ անել, եթե փորձում եք դիետա պահպանել, սակայն քաղցրավենիք ուտելու ցանկությունը Ձեզ հանգիստ չի տալիս: Առաջարկում ենք մի քանի ուտելիք, որոնք կբավարարեն քաղցրի ձեր պահանջմունքը, սակայն չեն խանգարի Ձեզ պահպանելու գեղեցիկ կառուցվածք:
1.Մրգեր և հատապտուղներ: Սրանք դիետա պահելիս միակ թույլատրելի քաղցրավենիքն են. դրանք հարուստ են վիտամիններով, միկրոէլեմենտներով, բջջանյութով:
2.Չրեր: Սրանք ավելի քաղցր են, քան մրգերը: Դրանք, ինչպես և մրգերը, կարող են Ձեզ ապահովել վիտամիններով և միկրոէլեմենտներով: Հիշեք, որ չրերի կալորիականությունը բավականին բարձր է, այդ իսկ պատճառով, դրանք հարկ է օգտագործել սահմանափակ չափաքանակներով:
3.Մեղր: Սրա կալորիականությունը բարձր է, բայց այն ավելի օգտակար է, քան շաքարը: Թեյի մեջ լցնելով մեկ գդալ մեղր՝ դուք կստանաք օգտակար ֆերմետների, միկրոէլեմենտների և վիտամինների չափաբաժին:
Շարունակությունը՝ այստեղ: