Ladynewz.am-ը գրում է.
Շատ շամպուններ պարունակում են նատրիումի լաուրիլ սուլֆատ, որի վտանգավորությունն ապացուցված է: Լվացող ամենատարբեր միջոցները ևս զերծ չեն թերություններից:
Դրանք գլխի մաշկի վրայից լվանում են յուղային շերտը, ինչը հանգեցնում է մազերի դյուրաբեկման: Շամպուններում պարունակվող հանքային յուղերը խանգարում են ճարպային գեղձերի բնականոն աշխատանքին: Ելքը` բնական միջոցներից օգտվելու մեջ է:
Ամենադյուրինը` մազերը կերակրի սոդայով կամ խնձորի քացախով լվանալն է: Մեկ ճաշի գդալ սոդան կամ քացախը լուծում եք մեկ բաժակ ջրի մեջ, ստացվածը ոչ մեծ չափաբաժիններով քսում մազերին, մերսում եք գլուխը և լվանում հոսող ջրով:
Նորմալ մազերն ավելի լավ է լվանալ ձվի դեղնուցով` այն մի փոքր ջրով բացելով:
Յուղոտ մազերի համար նպաստավոր է նաև մանանեխի փոշին:
Շարունակությունը` այստեղ: