Երեխա չունեցող ամուսնական զույգերն ավելի բավարարված են իրենց փոխհարաբերություններում, քան այն զույգերը, որոնք երեխաներ ունեն: Նման եզրահանգմանն են եկել բրիտանացի գիտնականները: Այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը:

 

Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ կանայք և տղամարդիկ, ովքեր չունեն երեխաներ, ավելի կարևոր և բարձր են գնահատում իրենց հարաբերությունները, քան երեխաներ ունեցող զույգերը:

 

Ուսումնասիրությանը ներգրավված է եղել մոտ 5000 մարդ՝ տարբեր տարիքային խմբի, սոցիալական կարգավիճակի և սեռական կողմնորոշման:

 

Պարզվել է, որ տղամարդիկ և կանայք, ովքեր չունեն երեխաներ, ավելի թանկ են գնահատում իրենց հարաբերությունները և ավելի զգուշավոր են փոխհարաբերությունները պահպանելու հարցում:

 

Բայց հարցումներից պարզ է դարձել նաև, որ այն մայրերն, ովքեր ունեն երեխաներ, ավելի երջանիկ են, քան երեխա չունեցող կանայք: Տղամարդիկ, ընդհակառակը' երեխա ունեցողն ավելի մտազբաղ և լարված հոգեվիճակում է գտնվում, քան երեխա չունեցող տղամարդը: