Սպիտակամորթ կանաց մոտ կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան սևամորթ կամ ասիացի կանանց մոտ: Այս մասին հայտնում է Myjane.ru-ն:
Նման եզրահանգման եկել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Մասնագետները հայտնաբերել են, որ հետազոտվող 50-64 տարեկան 500.000 կանանցից կրծքի քաղցկեղի զարգացման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է սպիտակամորթների մոտ: Մինչդեռ, ասիացի կանանց մոտ այս հիվանդության ռիսկը հասնում է 18%-ի, իսկ սևամորթ կանանց մոտ՝ 15%–ի:
Այս հանգամանքը բացատրվում է ոչ միայն մաշկի գույնով, այլ նաև այն փաստով, որ աֆրիկացի և ասիացի կանայք ավելի հաճախ են նորածիններին կերակրում կրծքով, ինչը հազվադեպ հանդիպող երևույթ է Եվրոպայում: