Life.panorama.am-ը գրում է.
eDarling ծանոթությունների գերմանական կայքի աշխատակիցները անցկացրել են խոշոր եվրոպական ուսումնասիրություն՝ պարզելու մարդկանց վերաբերմունքը սիրային անհավատարմության նկատմամբ:
Հարցմանը մասնակցել է ավելի քան 500 օգտատեր: Կանանց մոտ 40%-ը նշել է, թե առնվազն մեկ անգամ դավաճանել է իր զուգընկերոջը: Ընդ որում՝ մոտ 8%-ը բացարձակապես չի զղջում այդ արարքի համար և պատրաստ է կրկնել այն: Ուշագրավ է, որ տղամարդկանց շրջանում իր զուգընկերուհուն անհավատարիմ է եղել ընդամենը 10%-ը, ավելին՝ միայն 4%-ն է պատրաստ կրկնել դավաճանությունը: Հարցման կազմակերպիչները ենթադրում են, որ պատասխանների նման տարբերությունը պայմանավորված է այն շարժառիթներով, որոնք դրդել են նրանց դավաճանության:
Շարունակությունը` այստեղ: