Այն, որ էլեկտրոնային ծխախոտը պարունակում է նիկոտին, գաղտնիք չէ: Բայց հայտնի չէ, թե պասիվ ծխողները ինչ աստճանի են ենթարկվում նիկոտինի ազդեցությանը՝ գտնվելով էլեկտրոնային ծխախոտ ծխողների հետ միևնույն սենյակում:
Մինչ օրս գիտնականները վիճում են' անվտա՞նգ է արդյոք էլեկտրոնային ծխախոտը, թե՞ հակառակը:
Հետազոտությունների ընթացքում հետազոտողները չափել են նիկոտինի քանակությունը և՛ սովորական ծխախոտ ծխողների, և՛ էլեկտրոնային ծխախոտ ծխողների սենյակներում:
Պարզվել է, որ, ի տարբերություն սովորական ծխախոտ ծխողների սենյակի, էլեկտրոնային ծխախոտ ծխողների սենյակում գտնվող պասիվ ծխողներն ավելի շատ ենթարկվում են ոչ թե քիմիական նյութերի, այլ' նիկոտինի ազդեցությանը, իսկ նիկոտինը համեմատաբար անվտանգ է ծխախոտի ծխի այլ թունավոր նյութերի համեմատ:
Սակայն, ըստ գիտնականների, այս տեսությունը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ: