Էլեկտրոնային լրատվամիջոցները լուրեր են տարածել, որ երգչուհի Լիլուն ավտովթարի է ենթարկվել:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը, ժամը 04:00-ի սահմաններում, Այգեձոր-Պռոշյան փողոցների խաչմերուկում:

Դեպքի մանրամասների եւ երգչուհու առողջական վիճակի մասին NEWS.am STYLE-ը զրուցեց Լիլուի մենեջերի՝ Լիլինայի հետ: Վերջինը հստակ պատասխան չտվեց, միայն ասաց. «Սա ուրիշ պատմություն է, շուտով Լիլուի ֆեյսբուքյան էջում կհրապարակվի, թե ինչպես է այդ պատահել»: