Երգչուհի Լիլիուն երեկ անակնալ կերպով ամուսնացել է, այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.«Իմ հավատարիմ երկրպագուներ, իմ աշխատանքը սիրող ու գնահատող մարդիկ... Գիտեք՝ ինչքան կարևոր է ինձ համար ձեր սերն ու գնահատականը, առանց որի ես պարզապես չէի լինի։ Բայց որքան էլ մենք նվիրվենք մեր աշխատանքին, գալիս է ի վերջո այն պահը, երբ ընտանիք կազմելը դառնում է առաջնային կարևորություն։ Ես երջանիկ եմ ու վերջապես կարող եմ ասել՝ «Հանդիպել է սիրտս, հանդիպել է, նա իր կեսին գտել է...»։ Բոլոր միայնակ սրտերին մաղթում եմ զգալ ամուսնական երջանկությունը։ Սիրեք և երջանիկ եղեք»: Ամուսնության բացառիկ անդրադարձը վստահել են BlogNews.am-ին:
Երգչուհու մենեջեր Լիլինան պատմեց, որ Լիլուի ամուսինը ֆրասնիահայ է. « Նա բնակվում է Ֆրանսիայում, բայց ժամանակ առ ժամանակ պարտադիր գալիս է Հայաստան: Նա չկա սոցցանցերում, նախ շատ զբաղված է և չի հետաքրքվում վիրտուալ կյանքով»:
Լիլինան նաև նշեց, որ որպես այդպիսին մեծ հարսանիք չի եղել. «Եղել է փոքրիկ հավաքույթ, որտեղ ներկա են եղել միայն հարազատները»:
Շարունակությունը` այստեղ: