Ինչպես արդեն հայտնի է' երգչուհի Լիլուն վերջերս մեկնել է ԱՄՆ, որտեղ մայրիկի հետ սպասված հանդիպումից ու հանգստից զատ այս պահին զբաղված է նաեւ աշխատանքներով:
Լիլուն նոր աշխատանքի համար համագործակցում է ամերիկաբնակ դերասան, հումորիստ Վահագն Ստեփանյանի' Դելոյի հետ:
Life.panorama.am-ը կապ է հաստատել Դելոյի հետ' ճշտելու, թե ինչ համագործակություն է սպասվում.
«Մենք աշխատում ենք այս պահին Լիլուի նոր երգի վրա, որը նրա առաջին գործը կլինի Լոս Անջելեսում: Երգի թողարկումից հետո բոլոր փակագծերը կբացենք, տարբեր անակնկալներ է սպասվում, որոնց մասին չեմ խոսքի, քանի որ անակնկալների մասին պատմելուց հետո դրանք դադարում են անկնկալ լինել»- ժպիտով նշեց Վահագն Ստեփանյանն ու պատմեց, որ առաջիկայում բացի այս համագործակցությունը այլ ծրագրերով էլ է զբաղված.
«Այս պահին աշխատում եմ նոր նախագծի վրա: Արդեն երկար ժամանակ է, ինչ այդ նախագծով եմ զբաղված, բայց կրկին չեմ մանրամասնի, միայն նշեմ, որ այստեղ եւս Լիլուն իր անմիջական մասնակցությունը կունենա»,- նկատեց նա: