Արդեն տեղեկացրել ենք, թե Օձի տարին որ զույգերին ամուսնություն պարգևեց: ESem.am-ը առանձնացրել ու ներկայացնում է նաև 2014-ի հավանական ամուսնացողներին: Այս տարի շատ հայտնիներ գտան իրենց երկրորդ կեսին և գուցե հենց 2014-ին անդրադառնանք նրանց հարսանիքներին:

Այս տարի ESem.am-ին հայտնի դարձավ, որ սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանն ու երգահան Ռիչարդ Մադլենյանն ընկերություն են անում: Թեև Լիկան տարիքով բավականին փոքր է՝ 17 տարեկան, սակայն ո՞վ գիտե, գուցե զույգը հենց հաջորդ տարի օրինականացնի հարաբերությունները:

«Քաղաքում» սերիալի Կարբիտի՝ Մովսես Նիկողոսյանի և սիրելիի՝ Ասյա Հովսեփյանի մասին ևս ESem.am-ն առաջինը տեղեկացրեց: Դեռ այն ժամանակ Մովսեսը նշել էր, որ իրենց հարսանիքը շատ չի ուշանա:

 

Շարունակությունը՝ այստեղ: