Esem.am-ը գրում է.


Դերասաններ Գևորգ Գրիգորյանի և Նաստասյա Գոլովկոյի համար «Կոտրված սրտեր» հեռուստասերիալը ճակատագրական եղավ: 23-ամյա դերասանի խոսքերով' գեղեցիկ մի օր «Շանթ» հեռուստաընկերության ճաշարանում հանդիպել է նուրբ դիմագծերով 17-ամյա մի աղջկա ու հասկացել, որ գտել է իր միակ սիրուն: Դերասանի հավաստմամբ' ի տարբերություն իրեն, ով գերվել է աղջկա արտաքինով, վերջինս «վախեցել» է, երբ առաջին անգամ տեսել է նրան:) «Ձմռանը ես միշտ վերնաշապիկներ եմ հագնում, վրայից էլ հաստ վերնազգեստ, որի ոչ բոլոր կոճակներն եմ ամրացնում: Բացի դա, այդ շրջանում մազերս բավականին երկար էին, չէի սափրվում, ու երբ Նաստասյան տեսել է ինձ, վախեցել է: Որոշ ժամանակ անց նա նույնիսկ խոստովանեց, որ ինչ-որ տհաճ զգացողություն է ունեցել այդ պահին»,- պատմեց Գևորգը, ում ծանոթությունը սիրելիի հետ կայացել է «Կոտրված սրտեր» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, երբ նրանք խորթ քրոջ ու եղբոր էին մարմնավորում: Հենց այդ ժամանակ էլ սկիզբ է առել զույգի սիրո պատմությունը: «Նկարահանումների ընթացքում ծանոթացանք, շփվեցինք ու հասկացանք, որ սիրում ենք իրար: Որպես այդպիսին, ո՛չ իմ, ո՛չ նրա կողմից առաջին քայլ չի եղել. գեղեցիկ մի օր ես նրան ասացի, որ ինքն իմն է ու այդ կարգավիճակում էլ ծերանալու է:) Եկավ մի պահ, երբ երկուսիս համար էլ ամեն բան պարզ էր. հասկացանք, որ մենք իրար սիրում ենք,- ասաց դերասանն ու խոստովանեց որ երկու ամիս պայքարել է սիրելիի վախերը հաղթահարելու համար,- Նաստյան մի քանի պատճառ ուներ, մեր հարաբերությունների լրջությունը կասկածի տակ առնելու համար: Նախ այն, որ իմ անձնական կյանքը միշտ լի է եղել արկածներով. նախկինում ունեցած իմ հարաբերությունների մասին խոսակցություններ էին հասել նրան: Երկրորդ' այն ժամանակ նա դեռ 17 տարեկան էր, վախենում էր իմ բռնկուն բնավորությունից, իրեն թվում էր' ես բռնակալ կլինեմ ու կխանգարեմ իր գործունեությանը: Ես նրան խոստացա, որ բնավորությանս վատ կողմերը մի կողմ կդնեմ: Խոստումս չեմ դրժել. փորձում եմ ամեն հարցում իր կողքին լինել ու օգնել նրան իրականացնել երազանքները, եթե նույնիսկ դրանք դուր չեն գալիս ինձ»:

 

Գևորգը խոստովանեց, որ շատ խանդոտ է. «Ես խադոտ եմ, կարծում եմ, դրա բոլոր պատճառներն ունեմ, թող անհամեստ չհնչի, բայց Նաստյան նկարած գեղեցկություն ունի ու հնարավոր չէ չխանդել նրան: Ամեն դեպքում ես փորձում եմ հնարավորինս զսպել ինձ, նա էլ երբեք խանդելու տեղիք չի տալիս»:
Գևորգի ու Նաստասյայի ծնողներն էլ են կողմ նրանց ընկերությանը և ամեն կերպ փորձում են օժանդակել երիտասարդներին: «Հայրս ու մայրս երևի ինձնից շատ են սիրում նրան:) Նաստյայի հայրիկի հետ վերջերս եմ ծանոթացել, ամեն ինչ կարգին է:)»:

 

Շարունակությունը` այստեղ: