ESem.am-ը երեկ ներկայացրեց Ձիու տարում ծնող դարձած հայտնիներին: Այս տարի նորածինների պակաս չունեցանք, այնպես որ, ներկայացնում ենք անդրադարձի երկրորդ մասը:)
Հումորիստ Գարիկի ու կնոջ՝ Մարիաննայի ընտանիքում էլ անցնող տարում առաջնեկի ճիչ լսվեց: Զույգի որոշմամբ`աղջիկը ստացավ Ամելի անունը:
Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, անցնող տարում երրորդ անգամ հայր դարձավ: Դերասան-հումորիստի բալիկն աղջիկ է, ում ծնողներն Ադել անունն են տվել:
«Վիտամինցի» Տիգրանի առաջնեկը ծնվեց ՀՀ առաջին հանրապետության օրը` Մայիսի 28-ին: Տիգրանն ու կինը՝ Սեդան, իրենց աղջկան Ռիտա են կոչել:
Այս տարի առաջին անգամ արագիլն այցելեց «Քաղաքում» սերիալում Նարեկին մարմնավորող ՀայկՊետրոսյանին ու կնոջը՝ Անիին: Դերասանի ընտանիքում փետրվարի 11-ին արու զավակ ծնվեց, ում ծնողները տվեցին Նարեկ անունը:
Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի և Լիլիթի որդին լույս աշխարհ եկավ հայրիկի տարեդարձի օրը՝ օգոստոսի 15-ին: Ծնողները նրան տվեցին՝ հայրիկի անունը՝ Ալեքսանդր:
Դերասան Աբել Աբելյանի երկրորդ բալիկը ևս ծնվեց Ձիու տարում: Սեպտեմբերի 9-ին ծնված փոքրիկը Աբելի երկրորդ տղան է. հոր ընտրությամբ նա ստացել է Ռոբերտ անունը:
Անցնող տարում երկրորդ անգամ հայր դարձավ հաղորդավար Էրիկ Անթառանյանը: Հեռուստահաղորդավարի կինը` Իզաբելլան, այս անգամ ևս տղա է պարգևել ամուսնուն. փոքրիկը Դավիթ անունն է ստացել:
Երգիչ Դավիթ Թուջարյանի ու Սվետլանայի բալիկը լույս աշխարհ է եկավ հոկտեմբերի 3-ին: Զույգն աղջիկ է ունեցել և նրան տվել Գայանե անունը՝ Դավթի մայրիկի հիշատակին:
Երգիչներ Գոռ Սուջյանի և Վարսայի առաջնեկը ևս փետրվարին ծնվեց: Ձմռան վերջին օրը՝ փետրվարի 28-ին լույս աշխարհ եկած փոքրիկը տղա է, ով Դանիել անունն ունի:
Գ.Սունդուկյանի անվան թատրոնի դերասաններ Ծովինար Մարտրոսյանն ու ՆարեկՀայկազյանը Ձիու տարում երկրորդ անգամ ծնող դարձան: Դերասանների երկրորդ բալիկը ևս տղա է, ով Նարեկի ցանկությամբ ստացել է Ծովինարի հոր անունը՝ Արշակ:
Ամուսնությունից մեկ տարի անց ծնվեց դերասան Սամվել Թոփալյանի առաջնեկը: Սամվելն ու Սոնան արու զավակ ունեցան ու նրան Սամվելի հոր անունը տվեցին` Արմեն:
Ամռան վերջին օրն առաջին անգամ հայր դարձավ Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասանԱշոտ Հակոբյանը, ով «Սիրո գերին» հեռուստասերիալում այժմ մարմնավորում է Հակոբին: Նա և կինը՝ լրագրող Արևիկ Իսաջանյանը, աղջիկ են ունեցել, ում տվել են Էմիլի անունը:
Դերասան, հանդիսավար Հայկ Պետրոսյանն էլ արու զավակ ունեցավ. փոքրիկին ծնողներն անվանակոչեցին Ալեքս:
Անցած տարի աշնանն ամուսնացած դերասաններ Յուրի Իգիթխանյանի ու Անուշ Սարգսյանիառաջնեկը լույս աշխարհ է եկել հուլիսի 12-ին: Դերասանը որդուն անվանակոչել է Սերգեյ՝ հոր պատվին:
Ամռանը երգիչ, հաղորդավար, պրոդյուսեր Գրիշա Աղախանյանի և Շողերի ընտանիքը համալրվել է արու զավակով: Գրիշան կրտսեր որդուն հոր պատվին Ալեքսանդր է կոչել:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը