Tert.am-ը գրում է.

 

Ամերիկացի երգիչ Բեք Հենսենը դատական հայց է ներկայացրել գերմանացի դերասան Թիլ Շվայգերի դեմ, ով, իբրև թե, իրեն 10 հազ. դոլար է պարտք, գրում է Обозреватель-ը։

Բեքի խոսքով, Շվայգերը չի տվել իր ավանդը, որը երգիչը ներդրել է Մալիբուում դերասանի առանձնատունը 3 տարով վարձակալելու իրավունքի համար։

Իր հերթին գերմանացի դերասանը պատասխան հայց է ներկայացրել, որում մեղադրել է երգչին առանձնատանը նյութական վնաս հասցնելու համար՝ պահանջելով մոտ 40 հազ. դոլար։ Բացի այդ Շվայգերը պահանջել է Բեքից վճարել 16 հազ. դոլար՝ տան վարձակալության համար։