Ամերիկացի ռոք աստղ, երգիչ Միթ Լոուֆը կաѶադական Էդմոնտոնում համերգի ժամանակ ընկել Է բեմի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Համացանցում հայտնվել Է տեսագրություն, որում երեւում Է, թե ինչպես Է Լոուֆը դանդաղորեն ընկնում հատակին իր «Ես ամեն ինչ կանեմ հանուն սիրո» ("I'll Do Anything For Love") հիթի կատարման ժամանակ:

 

Վկաները պատմել են, որ հանդիսականներին խնդրել են լքել դահլիճը, իսկ պատահարի վայր են ժամանել բժիշկներ ու ոստիկաններ:

 

68-ամյա երգիչը վատառողջության պատճառով ստիպված Է եղել չեղյալ հայտարարել առաջիկա մի քանի ելույթները:

 

Միթ Լոուֆը ամերիկացի ռոք երգիչ Է, կինոյի եւ թատրոնի դերասան: Լայն ճանաչում Է ստացել Bat out of Hell Է ալբոմի եւ կինոֆիլմերի համար մի քանի երգերի թողարկումից հետո: