Ամերիկացի աշակերտուհին հրաժարվել է մասնակցել մրցավազքի սատանայի թվի' 666-ի պատճառով, որը որպես տարբերանշան պետք է փակցնեին նրա կրծքին, հայտնում է Russia Today-ը:
Բարձր դպրոցի սան Քոդի Թեքերը պետք է մասնակցեր Կենտուկիի Ուայթլի շրջանի մարզական միջոցառմանը: Նախքան հրաժարվելը նա երկար փորձել է համոզել մրցավարներին փոխել իր թիվը, սակայն նրանք չեն ընդառաջել:
«Դժվար է հավատալ, որ քեզ առաջարկում են մարմնիդ փակցնել մի թիվ, որի հետ դու ոչ մի ընդհանուր բան չես ուզում ունենալ։ Ավելին՝ զզվում ես»,-ասել է նա։
Նույն վրդովմունքն է հայտնել նաև աղջկա մարզիչը' Նինա Գրոուլին:
Երբ միջադեպը սկանդալ է դարձել ԶԼՄ-ներում, մրցավարներն արդարացել են, թե չեն հասկացել, որ մրցույթին մասնակցելուց հրաժարվելը կրոնական դրդապատճառներ ունի: