Ttert.am-ը գրում է.

 

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Նադեժդա Մեյհերը վերջերս տված հարցազրույցում հայտնել է, որ մտադիր է ամուսնանալ 2014-ին:

Ինչպես տեղեկացնում է Luxlux.net-ը՝ Նադեժդան բազմիցս հայտարարել էր, որ չի ցանկանում ամուսնանալ, սակայն այժմ հաղորդավարուհին փոխել է միտքը և պատրաստվում է ամուսնանալ գործարար Միխայիլ Ուրժումցևի հետ:

Նադեժդային և իր փեսացուին միավորում է իրենց դուստր Անյան, ինչպես նաև՝ 200 000 դոլար արժողությամբ բնակարանը, որտեղ նրանք ապրելու են միասին: