Լեգենդար «Տատու» խմբի նախկին մենակատար Յուլյա Վոլկովայի մասին մի քանի տարի ոչինչ լսելի չէր։ Տեղեկություններ էին պտտվում, որ նա սիրավեպ ունի Ռուսաստանից արտաքսված վրացի օրենքով գող Գեորգի Զարանդիայի հետ, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Գիա Գալանսկի։ Սակայն երգչուհին չէր մեկենաբանում այդ տեղեկավությունը։ Վերջերս «Исповедь» նախագծի ընթացքում Յուլյան պատմել է ընկերոջ կողմից դաժան ծեծի ենթարկվելու մասին. տղամարդը արտիստի ծնոտը երեք տեղից կոտրել էր։ Վոլկովան խոստովանել է, որ նախկին ընտրյալը կովկասցի էր եւ պոռթկուն բնավորություն ուներ։
Յուլյա Վոլկովայի նախկին տնօրենը՝ պրոդյուսեր Լոենիդ Դյուզնիկը, ամեն ինչում մեղադրել է Յուլյային, որի հետ աշխատել է մի քանի տարի առաջ։ Նրա կարծիքով՝ պետք չէր պրովոկացիայի ենթարկել կովկասցի բռնկուն տղամարդուն, որն, առավել եւս, կապված է քրեական աշխարհի հետ։
«Վայրի է, երբ տղամարդը ծեծի է ենթարկում կնոջը է։ Բայց ես հասկանում էի, որ վաղ թե ուշ դա նրան հետ պետք է տեղի ունենար։ Յուլյան տղամարդկանց հետ հարաբերություններում մշտապես անզուսպ բնավորություն է ունեցել։ Բոլորը պետք է պտտվեին նրա շուրջ»,- հայտարարել է խմբի նախկին տնօրենը։
Դյուզնիկը ենթադրում է, որ Վոլկովան սիրավեպ է սկսել ԱՄՆ-ից տղայի հետ, երբ դեռ վերջնականապես չէր բաժանվել կովկասցի ընկերոջից։ «Յուլյան ակնհայտորեն կեղծում է, որ ամերիկացին իր կյանքում հայտնվել է ծեծի ենթարկվելուց հետո։ Նրա խոսքով՝ իրենք հանդիպել են 8 ամիս եւ բաժանվել են փետրվարին։ Նշանակում է՝ սկսել են հանդիպել հունիսին։ Իսկ նա ծեծի է ենթարկվել օգոստոսին։ Հնարավոր է, Յուլյան նեղանա ինձանից, բայց ես կարծում եմ, որ նա է դրդել։ Հասկանալի էր, որ կովկասցին բռնկուն տղա է։ Զարմանալի չէ, որ իմանալով ամերիկացու մասին՝ բորբոքվել է։ Դա խոցել է նրա պատիվը։ Բայց թվում է՝ այլեւս հնարավոր չէ փոխել Յուլյային»,- իր կարծիքն է հայտնել Լոեոնիդը։