Tert.am-ը գրում է.

 

Rochester Optical ընկերության դիոպտրիաներով ակնոցները Google Glass-ի համար կարտադրվեն մոտ ժամանակներս: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Slash Gear-ին: Եթե նախկինում Google Glass-ի տերերը ստիպված էին սարքը կրել ակնոցի հետ միասին, այժմ նրանք կկարողանան համատեղել դրանք մեկում:

Google Glass Explorer ծրագրի մասնակիցներն արդեն սկսել են հարցաթերթիկներ ստանալ Google Glass-ի նոր տարբերակի մասին: Մասնավորապես՝ Rochester Optical-ը հետաքրքրվում է, թե որտեղ է հատկապես օգտագործվելու ակնոցը՝ գրասենյակում, տանը, ղեկին, մարզասրահում և այլ վայրերում:

Սկզբում Rochester Optical-ի լինզաները պլաստիկ կլինեն: Սպասվում է, որ նոր լինզաներով Google Glass-ը հասանելի կդառնան 2014 թվականի հունվարին: