«Մրցանակաբաշխությունները լուրջ չեմ ընդունում: Բոլորը լավ գիտեն՝ ինչի համար են կազմակերպվում: Բոլորի աչքի առաջ շատ խարդախություններ են եղել մրցանակաբաշխությունների ժամանակ: Ինձ հետաքրքիր չեն մրցանակաբաշխությունները»,-Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման շրջանակներում հայտարարել է երգչուհի Օլգա Այվազյանը:

-«Կինդ դարձա» տեսահոլովակից հետո կարծիքներ եղան, որ կրկնօրինակում եք Լիլիթ Հովհաննիսյանին' և՛ տեսահոլովակի կառուցվածքով, և՛ հագուստով:

-Առաջին անգամ եմ լսում: Աշխատում ենք այն մարդկանց հետ, ովքեր աշխատում են բոլորի հետ, բնականաբար, կարող են ինչ-որ բան նման չինել: Չեն կարծում, որ ես՝ 10 տարվա երգչուհիս, պետք է Լիլիթ Հովհաննիսյանին կրկնօրինակեմ: