Asekose.am-ը՝ հղում տալով «Дни»-ին գրում է, որ Բելառուսում «Եվրատեսիլ»-ը բոյկոտելու կոչով ստորագրահավաք է սկսվել:

Կազմակերպիչները ցանկանում են արգելել երկրում մրցույթի հեռարձակումը, քանի որ վրդովված են Ավստրիան ներկայացնող տրանսվեստիտ երգիչ Կոնչիտա Բյուրտսի մասնակցության առիթով:

«Եվրատեսիլ 2014» մրցույթին Ավստրիան ներկայացնելու է տրանսվեստիտ երգիչ Կոնչիտա Վյուրտսը, ով բելառուսական հասարակության համար անընդունելի կենսակերպ է քարոզում:»,- հայտարարել է ստորագրահավաքի հեղինակ Արտյոմ Կիրաշովը: