Մարինե Գյուլումյանը երկրորդ անգամ մայրացել է:): BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ ֆրանսիաբնակ երաժշտի ընտանիքում համալրում կլինի տարեվերջին.“Ինչպես իմ, այնպես էլ ամուսնուս ու աղջկաս համար անասելի մեծ ուրախություն է երեխայի ծնունդը, քանի որ ե՛ւ սիրո պտուղ է, ե՛ւ սպասված ամանորյա նվեր”:

 

Դեկտեմբերի 14-ին լույս աշխարհ եկած փոքրիկը Բելլա Նազենին է: Մարինեն հայտնել է, թե ինչով է պայմանավորված այս անունների ընտրությունը.“Ինչպես իմ նախորդ հարցազրույցներից մեկում ձեզ հետ կիսվել էի, հղիության առաջին իսկ ամիսներից խոսում էի աղջկաս հետ' դիմելով տարբեր անուններով: Բելլան միակն էր, որ մինչեւ հղիության վերջին օրն ինձ հետ էր եւ, հետեւաբար, հաղթող գտնվեց բազմաթիվ անուններից: Ինչ վերաբերում է Նազենի անվանը, միանշանակ որոշել էի, որ պետք է ունենա նաեւ հայկական անուն”:

 

Շարունակությունը՝ այստեղ: