Aysor.am-ը գրում է.

 

Օրերս բրիտանացի հեռուստահաղորդավարուհի Պիչես Գելդոֆը որոշել է մի քանի ընտանեկան լուսանկար անել սիրելի դստեր հետ:

Topnews.ru-ի փոխանցմամբ' Պիչեսը լուսանկարվելուց հետո որոշել էր դիտել դստեր հետ արված լուսանկարները, երբ դրանցում իր ուսին դրված ձեռք է հայտնաբերել: Սարսափած կինը դստերը տեղափոխել է նրա սենյակը, իսկ ուրվականով լուսանկարը տեղադրել Instagram-ում:

Նշվում է, որ տանը, որտեղ այժմ բնակվում է բրիտանացի հաղորդավարուհին, 1920-ական թթ.-ին ամուսնական զույգ է բնակվել և տան տիկինը մահացած երեխա է լույս աշխարհ բերել ու խելագարվել: