Life.panorama.am-ը գրում է.

 

«Ես նրան կնվիրեմ հագուստ: Նա այդ մասին խոսել է: Իսկ դուստրերս՝ Մալիյան և Սաշան Սանտա Կալուսից շատ բան են ուզել: Անկեղծ ասած, Մալիյան բջջային հեռախոս է ուզել, սակայն հայրը նրան նվիրել է: Դա Սուրբ Ծննդյան նվեր է: Իրականում աղջիկները չգիտեն, թե ինչ են ստանալու տոներին: Դա պետք է լինի փոքրիկ նվեր: Մենք միմյանց մեծ բաներ չենք նվիրում»,- նա այս մասին նշել է Մանուկների ազգային բժշկական կենտրոնի երեխաների հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՆ առաջին տիկինը նաև նշել է, որ նրանց տանը բնակվող երկու շունիկներն էլ են նվեր ստանալու՝ հատուկ խաղալիքներ, որոնք կարող են կրծոտել:

Երեխաները հետաքրքրվել են, թե որն Սուրբ Ծննդյան ժամանակ իր կյանքում ստացած նվերը, որ Միշել Օբաման ամենաշատն է հիշում:

«Ինչ-որ մի բան, որը կապ ունի Բարբիի հետ: Ես շատ էի սիրում Բարբի տիկնիկներ, տուն և ավտոմեքենա ունեի Բարբի համար»,-նշել է Միշելը: